Հասարակություն 

Գրիգորի Լեպսի մեկնաբանությունը իր առջև դրված արգելքի մասին

Գրիգորի Լեպսին, ում  2013 թ. ԱՄՆ-ի ֆիննախը մեղադրել էր միջազգային հանցագործ խմբավորման հետ ունեցած կապերի համար, այժմ էլ արգելել են մեկնել Լատվիա՝ ընդգրկելով սև ցուցակում:

Այս առիթով Լեպսը ասել է. «Այնպես չէ, որ լաց եմ լինում: Բայց ափսո՜ս: Կարող եք նայել փաստաթղթերս, և եթե գտնեք ինչ-որ բան, ինձ բանտարկե՛ք, եթե մեղավոր եմ: Դա կլինի արդար: Դատական նիստ հրավիրե՛ք, ապացուցե՛ք մեղադրանքները... Խոսքս ԱՄՆ-ի մասին է: Իսկ այժմ Լատվիան է այդպես որոշել: Սրտանց ցավում եմ: Շատ մարդիկ և երկրպագուներ, Աստված թող ների, չեն լսի իմ ստեղծագործությունները այս տարի: Հարցն այստեղ գումարը չէ»:

Նա նաև նշել է, որ Լատվիայում չունի ոչ մի անշարժ գույք և սովորաբար գնում էր այնտեղ համերգ տալու համար:

«Ես այնտեղ մեկնում եմ միայն աշխատելու համար: Ի°նչ կապ ունեն քաղաքականությունը և իմ կատարումները: Տարօրինակ է, որ քաղաքագետների միմյանց հետ լարվածության պատճառով տուժում են մարզիկները, երաժիշտները: Եթե Լատվիայի ղեկավարությանը հարկավոր լինի, կարող են կանչել ինձ ցանկացած ժամանակ, ես կգնամ և կպատասխանեմ նրանց հարցերին», - ասել է երգիչը:

Նույն շարքից