Հասարակություն Պատահարներ 

Գազի արտահոսք. փրկարարները փակել են գազի բալոնի փականը

Նոյեմբերի 2-ին, ժամը 20:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից (10 կգ-անոց) առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am–ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Նույն շարքից