ԱՄՆ-ում ամենաճանաչված դերասանուհի է համարվել Ջեննիֆեր Էնիստոնը՝ The Hollywood Reporter-ի կազմած վարկանշային ցանկում զբաղեցնելով առաջին տեղը:
Աղյուսակը կազմվել է՝ ելնելով սոցցանցերում օգտատերերի նախապատվություններից:
50-ամյա դերասանուհի Ջեննիֆերը հոկտեմբեր ամսին է գրանցվել Ինստագրամում, և այնտեղ տեղադրած «Ընկերները» հայտնի ֆիլմի դերասանների հետ նրա նկարը մեկ օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 6 մլն հավանում: Այդ թիվն այսօր հասել է 18 միլիոնի:
Վարկանշային աղյուսակում Էնիստոնին հաջորդում են Դուեյնա Ջոնսոնը, Լիլի Ռեյնխարտը, Կամիլա Մենդեսը և Գաբրիել Յունիոնը: