Ֆրանսիայի հարավ-արևմուտքում փոթորկի հետևանքով հոսանքազրկվել է մոտ 100 հազար տուն:
Ազգային օդերևութաբանական կենտրոնը հայտնել է, որ տագնապալի իրավիճակի նախավերջին փուլը դեռ շարունակվում է:
Փոթորիկը Վենդեայում նաև մի քանի ծառ է շրջել երկաթուղային ճանապարհի վրա, որի հետևանքով ընդհատվել է գնացքի երթևեկությունը: Ժիրոնդում քամու ուժգնացումը գիշերը հասել է 45,2 մ/վ-ի, որը 1996 թ.-ից սկսած համարվում է ռեկորդային ցուցանիշ: