Բելոռուս մոդել Նաստյա Ռիբկան հայտարարել է, որ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ: Նա նշել է, որ մասնավորապես ուզում է դառնալ հարազատ ծննդավայր Բոբռույսկի քաղաքապետի տեղակալ: Ըստ Նաստյայի՝ ինքն ունի այնպիսի գիտելիքներ և կարողություններ, որոնք կարող է փոխանցել այլ մարդկանց:
«Ինձ թվում է՝ ես ունեմ այնպիսի գիտելիքներ, որոնք կարող եմ փոխանցել ուրշներին: Ինձ արդեն փողը չի կարող փչացնել, ինձ հնարավոր չէ գնել, կաշառել և վախեցնել: Հնարավոր է՝ բելոռուսներին հենց այդպիսի մարդ է պետք», - ասել է մոդելը:
Նաստյան նաև նշել է, որ իրեն դուր է գալիս Լուկաշենկոյի վարած քաղաքականությունը, և ինքը չի պատկերացնում որպես Բելոռուսիայի նախագահ այլ մարդու, ով առավել լավ կարող է ղեկավարել երկիրը:
«Մեզ մոտ համենայն դեպս երկիրը մաքուր է, պարկեշտ, և հանցագործությունների թիվն էլ մինիմալ է: Լուկաշենկոն ջանք չի խնայում: Ունենալով քիչ բյուջե՝ հնարավորինս առաջ է տանում երկիրը»: