Հայաստան 

Սամվել Ալեքսանյանը, Գեղամյանի գիրքը թեւի տակ առած, շրջում է ԱԺ միջանցքներում

analitik.am

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի ծննդյան տարեդարձերը:   ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ միջանցքներում շրջում էր` Արտաշես Գեղամյանի գիրքը թևի տակ դրած: Նա լրագրողներին ասում էր. «Ինձ մենակ պոլիտիկայից հարցեր տվեք»:


Ի դեպ, երեկ էլ էր նա այդ գրքով շրջում ԱԺ-ի միջանցքներում:   «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի սեղանին էլ էր դրված Գեղամյանի գիրքը:   Մի քանի օր առաջ էլ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկվեր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, Արտաշես Գեղամյանը հանդիսավորությամբ հայտարարեց, որ ցանկանում է բոլորին բաժանել իր գիրքը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, ինչը հարուցեց որոշ պատգամավորների` Ալեքսանդր Արզումանյանի ու Թևան Պողոսյանի անթաքույց քմծիծաղը, որովհետև պարզ է, որ այդ պատգամավորները, դեմ լինելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, չէին ցանկանա կարդալ այդ գիրքը:   Նշենք, որ դրանից հետո նիստին միացել էր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Գեղամյանըն իր գիրքը Հեֆերնին է՞լ է նվիրել, թե՞ ոչ, հայտնի չէ: 

 

Սկզբնաղբյուրը` yerkir.am կայքում: 

Նույն շարքից