Հասարակություն 

Սննդաբանները նշել են, թե որ մթերքներն են օգտակար իմունային համակարգի ամրացման համար

Աշնանը եղանակային տատանումները վատ են անդրադառնում առողջության վրա, սակայն ճիշտ սննդակարգը կնպաստի ինքնազգացողության բարելավմանը:

Սննդաբանները խորհուրդ են տալիս իմունային համակարգի ամրացման համար օգտագործել թթու կաղամբ և պղպեղ, ինչպես նաև հատապտուղներ՝ թեկուզ և սառեցված վիճակում, քանի որ վերջիններս ամենից շատ են պարունակում օրգանիզմի համար կարևոր վիտամին C:

Սննդաբանները նշել են նաև, որ սխտորի գործածությունը որպես գրիպի վարակի լավագույն միջոց, առասպել է: Այդ պայքարում ավելի շատ կօգնի ժամանակին օդափոխություն կատարելը և ձեռքերը պարբերաբար լվանալը:

Նույն շարքից