Հասարակություն Սպորտ Տեսանյութեր 

Հայ բռնցքամարտիկը հաղթել է Նյու-Յորքում անցկացված խառը մենամարտում՝ ռինգ դուրս գալով «Արցախ» կատարման ներքո /տեսանյութ/

analitik.am

Նյու Յորքում  անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին:

Հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս եկել «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո՝ ձեռքին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:

«Մենք արեցինք դա, 11: 0! Արտասովոր էներգետիկա էր տիրում: Բոլորին շնորհակալություն սիրո և աջակցության համար: Ես սիրում եմ այն, ինչ անում եմ», - գրել է Էդմեն Շահբազյանը ինստագրամյան իր էջում:

Նույն շարքից