Հասարակություն Պատահարներ 

Կինն ընկել է կոմայի մեջ կատվի ճանկռելու պատճառով

Անգլիացի կինը հազիվ է փրկվել մահից այն բանից հետո, երբ կատուն ճանկռել է նրա ձեռքը:

Կինն այգում աշխատելիս է եղել, երբ Չան անունով սիամական ցեղատեսակի կատուն ճանկռել է նրա ձեռքը՝  վերքի միջոցով մանրէների հարուցիչներով վարակելով նրան:

Մի քանի օր անց 65-ամյա կնոջ ձեռքը սևացել է, որից հետո ուշագնաց կնոջը հոսպիտալացրել են: Բժիշկները ստիպված են եղել նրա մոտ արհեստական կոմա առաջացնել և կտրել են ձեռքի վնասված մասից: Կինը մնացել է հիվանդանոցում ավելի քան 2 ամիս:

Առողջանալուց հետո կինը կատվին, որին գնել էր 400 ֆունտով, հանձնել է իր դստրերից մեկին:

Նույն շարքից