Ղազախստանում տարածվել է փոքր երեխայի հետ ատամնաբույժի կոպիտ վերաբերմունքի մասին տեսանյութը: Այս մասին հայտնում է «inAktau» պորտալը։
Կադրերում երևում է, թե ինչպես է երկու երեխաների մայրը մտնում ատամնաբույժի սենյակ: Նախ, կինը փորձում է երեխայի հետ պառկել ատամնաբուժական աթոռին: Բժշկի և բուժքրոջ հետ երկխոսությունից հետո նա թողնում է որդուն և հեռանում սենյակից:
Այնուհետև երեխան սկսում է լաց լինել, սակայն բժիշկը, փոխարենը հանգստացնի երեխային, որոշում է ուժ կիրառել: Նա երեխային կոպիտ ձևով նստեցնում է ատամնաբուժական աթոռին և ինչ-որ առարկայով սպառնում նրան:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Ակտաու քաղաքում: Կլինիկա այցելելուց անմիջապես հետո երեխայի մայրը դիմել է ոստիկանություն: Նոյեմբերի 2-ին ատամնաբույժը ներողություն է խնդրել։