Քաղաքական Միջազգային 

Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնում է Life-ը։

«Իմ հարաբերություններն Ուկրաինայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ շատ լավ են։ Մարդիկ չեն հասկանում, որ ես կարող եմ «մերվել»»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ աջակցում է Ուկրաինային։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Սպիտակ տանը գտնվելու առաջին իսկ օրվանից Թրամփն ատել է Ուկրաինային, քանի որ 2016 թվականի ընտրությունների ժամանակ Կիևի իշխանությունները համագործակցել են դեմոկրատների հետ։

Սեպտեմբերին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան զգալի առաջընթաց են գրանցել իրենց հարաբերությունների մեջ և շնորհավորել Մոսկվային և Կիևին՝ պահվող անձանց փոխանակման կապակցությամբ՝ երկու երկրների քաղաքացիների ազատ արձակումն անվանելով խաղաղության հարցում առաջին մեծ քայլը։

Նույն շարքից