Հասարակություն 

Հելուինի տոնին փոքրիկը դպրոց է գնացել Հիտլերի կերպարով՝ աշխատանքից զրկելով երկու ուսուցչի

ԱՄՆ Յուտա նահանգի Քրիքսայդ քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն ու ուսուցիչներից մեկն ազատվել են աշխատանքից այն բանից հետո, երբ աշակերտներից մեկը Հելուինին դպրոց է գնացել Ադոլֆ Հիտլերի կերպարով: Այս մասին հայտնում է Deseret News-ը:

Սկանդալը բարձրացրել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են լուսանկարները, թե ինչպես է փոքրիկը նացիստական ողջույնով դիմում մյուս երեխաներին:

Յուտայի հրեաները դատապարտել են տեղի ունեցածը՝ խնդրելով դպրոցին ու ծնողներին այսուհետ խուսափել նման կերպարներից:

Սկսված ստուգումների ընթացքում դպրոցի տնօրենը ժամանակավորապես հեռացվել է:

Նույն շարքից