Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անդրադարձել է կրոնական թեմաների շուրջ քննադատություններին։ Այս մասին հայտնում է Լենտան։
Իր խոսքում Կադիրովը շեշտել է, որ մահմեդականը չի կարող դաժան լինել․ «Ինչո՞ւ ենք մենք շտապում մարդկանց մեջ թերություններ փնտրել»,-ասել է նա՝ անթույլատրելի համարելով իրավիճակը, երբ շնացողը քննադատում է ծխողին, իսկ ալկոհոլից կախվածություն ունեցողը՝ խուլիգանին։
«Ովքեր չեն կարողանում զսպել իրենց ուրիշի հասցեին ուղղված մեղադրանքներ հնչեցնելիս, պետք է սկսեն հենց իրենցից։ Նախքան ինչ-որ մեկին վիրավորելը, հազար անգամ մտածիր և չափիր դրա անհրաժեշտությունը ... Մտածիր և չափիր հազար անգամ»,-խորհուրդ է տվել Կադիրովը։