Հասարակություն 

Կուրսկում 13, 14 և 15 տարեկան աղջիկները գերեզմանաքարեր են պղծել

Կուրսկի Շչիգրի քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է երեք անչափահաս աղջկա՝ տեղի գերեզմանատան գերեզմանաքարերը պղծելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-ը։

Նշվում է, որ կասկածյալներն ամբողջությամբ պղծել են մի քանի գերեզմանաքարեր։ Ոստիկանները պարզել են, որ նրանք 13, 14 և 15 տարեկան աղջիկներ են։

Վերջիններիս գործողությունները որակվել է որպես վանդալիզմ։ Անչափահասների ծնողները կանչվել են ոստիկանության բաժին՝ հանգամանքները պարզելու համար։

Նույն շարքից