Apple ընկերությունն իր գնորդներին հայտնել է, որ երկուշաբթի օրվանից հին iPhone-ների և iPad-ների տերերը կզրկվեն համացանցին միանալու հնարավորությունից: Այս մասին հայտնում է CNN-ը:
Որպեսզի մինչև 2012 թվականն արտադրված գաջեթները կարողանան միանալ համացանցին, պետք է կարևոր թարմացում կատարեն՝ 10.3.4 կամ 9.3.6 համարներով:
Ընկերությունում պարզաբանել են, որ նման քայլի գնացել են սարքավորումներում տեղադրված GPS-ների պատճառով, որոնք կարող են խափանվել արբանյակների գլոբալ դիրքավորման արդյունքում: