ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել Սպիտակ տանը հյուրընկալել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Ինտերֆաք-ը :
«Ես կցանկանայի, որ նա գար Սպիտակ տուն։ Կարծում եմ, որ նա կցանկանա դա»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը Զելենսկիին «լավ մարդ» է անվանել և ասել, որ վերջինս նախագահ է ընտրվել Ուկրաինայում «անհավատալի» կոռուպցիայի պայմաններում, որն «իրոք անհանգստացնում է նրան»: