Քաղաքական 

Այսօր ՌԴ Պետդումայի խոսնակը կժամանի Հայաստան

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն աշխատանքային այցով կժամանի Հայաստան, որպեսզի մասնակցի ՀԱՊԿ ԽՎ նիստին: Այս մասին հայտնում են ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից:

ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վոլոդինի այցը կլինի երկօրյա և կտևի մինչև նոյեմբերի 5-ը: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

Ռուսական պատվիրակության կազմում կլինեն Սերգեյ Նավարովը, Կոնստանտին Զատուլինը, Վլադիմիր Շամանովը, Նատալյա Պոկլոնսկայան, Նիկոլայ Ռիժակը, Անատոլի Վիբորնին և այլոք:

 

Նույն շարքից