Հայաստան 

Մարգարիտ Եսայանը ֆրանկոֆոն երկրների ընդունած հայտարարությունը համարում է ԱԳՆ լավ աշխատանքի արդյունք

analitik.am

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը մեծ ձեռքբերում է համարում այդ կառույցի կողմից ԼՂ հարցի շուրջ ընդունած հայտարարությունը:

 

Ազգային  ժողովում կայացած ասուլիսի ժամանակ Մարգարիտ Եսայանը շեշտադրեց, որ այս հայտարարության ընդունման գործում ՀՀ արտգործնախարարությունն ահռելի աշխատանք է կատարել: «Արտաքին գործերի նախարարը մեծ ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի նիստում, որտեղ խոսել է Հայոց ցեղասպանության մասին, նրանց հրավիրել 100-րդ տարելիցի միջոցառումներին, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև խոցված ուղղաթիռի հարցին: Մյուսներն էլ ըմբռնումով են ընդունել նրա ելույթը, ինչի արդյունքն է եղել հայտարարությունը»,-ասաց Մարգարիտ Եսայանը:

 

Պատգամավորի հավաստմամբ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեջ ներգրավված են 80 երկրներ, այդ թվում` «Իսլամական համագործակցություն» կազմակեպության անդամ-երկրներ, և եթե այդպիսի հայտարարություն է ընդունվել, դա արդեն մեծ առաջընթաց է:

 

Մարգարիտ Եսայանը հայտնեց նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարների խոհրդի հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում 1915-ին:  Բացի այդ` երկու ամիս առաջ Մարգարիտ Եսայանը կարողացել է օտարերկրյա իր գործընկերների համաձայնությունը ստանալ, որ  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ևս անցկացվի Հայաստանում հաջորդ տարի` մարտի 30-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Նույն շարքից