Օմսկում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 տարեկան երեխայի և նրա մորը: Այս մասին հայտնում է Լենտան։
Դեպքը տեղի է ունեցել Գաշեկ փողոցում, նոյեմբերի 2-ի երեկոյան: Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից հաստատվել է, որ ավտոմեքենայի ղեկին ոչ մեկ չի եղել և այն շարժվել է կանգնած տեղից։ Ավտոմեքենան նախ բախվել է հարևանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենային, այնուհետև վրաերթի ենթարկել երկու հետիոտնի:
Միջադեպի արդյունքում տուժել է 1988 թվականին ծնված կինն ու 2016 թվականին ծնված նրա դուստրը։ Վերջիններս հոսպիտալացվել են։
Ներկայումս ոստիկանության ծառայողները ստուգում են վթարի բոլոր հանգամանքներն ու պատճառները: