Աշխատանքի մեջ թերացել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի պաշտոնանկության մասին. «Փրկարար ծառայությունը լավագույն ստորաբաժանումներից է, սակայն ղեկավարը թերացել է, ամառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել: Դա հիմնական պատճառներից մեկն է, որ ազատվել է պաշտոնից: Լուրջ հրդեհների ժամանակ նա տեղում չի եղել: Դրանից բացի, այլ բաներ էլ են եղել, սակայն մանրամասն չեմ կարող ասել: Չեմ կարող ասել, թե ինչ խոսակցություններ, ամբիցիաներ և այլն է եղել»:
Խոսակցություններ, ամբիցիաներ, թերացումներ․ Ցոլակյանը նշեց, թե ինչու է պաշտոնից ազատվել Արտակ Նահապետյանը