Քաղաքական 

Ուղղաթիռներ էլ են լինելու. Ցոլակյանը մինչև վերջ չբացեց փակագծերը

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով հրդեհների մասին, նշել է, որ վերջին օրերի անձրևները վիճակը բավականին լավացրել են. «Հրդեհ ասելով նկատի ունեմ խոտածածկ, անտառային տարածքները: Այս տարի իսկապես հրդեհների թիվն աննախադեպ է եղել՝ 3000-ով ավել»:

Նախաարի խոսքերով, այսօր տեխնիկական վերազինման խնդիր կա. «Այս տարի բավականին լուրջ աշխատանք ենք կատարել այդ մասով: Հիմա սպասում ենք նոր խմբաքանակի Ճապոնիայից և Ռուսաստանից: Ճապոնական ուղղությամբ սպասում ենք 22 ավտոմեքենա, Ռուսաստանից՝ 26: Եթե դրանք ժամանակին գան, բավականին ապահովված կլինենք»:

Ցոլակյանը նաև նշել է, որ ուղղաիթռ ևս ունենալու են. «Դա կազմակերպում ենք այնպես, որպեսզի մեր ծախսը քիչ լինի: Հարցը լուծում ենք ՊՆ-ի հետ համատեղ: Խոսքը նոր ուղղաթիռների մասին է: Եկեք այդ մասին չխոսենք: ԱԻՆ-ն առանձին չի կարող ունենալ ուղղաթիռներ»:

Սահմանամերձ շրջաններով ապաստարանների կառուցումը շարունակվելու է նաև 2020 թվականի ընթացքում. «Մենք առհասարակ բնակավայրերում ապաստարաններ կառուցելու խնդիր ունենք: Այդ մասով աշխատանքներ տարվում են»,-ասաց նա:

Նույն շարքից