Հասարակություն 

Ճապոնիայի վարչապետի ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Թաիլանդ թռիչքի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ինքնաթիռում փոքր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Kyodo-ին։

Դեպքը տեղի ունեցել նոյեմբերի 3-ին, տեղի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում։ Հրդեհը բռնկվել է «Boeing 777-300ER»-ի հետևի սենյակում, այն սենյակում, որտեղ աշխատակիցները սնունդ են պատրաստում: Հրդեհն արագորեն մարվել է։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Թաիլանդում Աբեն մասնակցել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներին:

Նույն շարքից