Մոտ մեկ ամիս առաջ ԱԻՆ-ում աշխատռավարձերի բարձրացում տեղի ունեցավ:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք առաջիկայում նոր բարձրացումներ լինելու են, նշեց, որ առայժմ ոչ. «Ամիս ամիս հո աշխատավարձ չենք բարձրացնելու: Շատ լավ է, որ բարձրացում եղավ, քանի որ աշխատավարձի բարձրացում համակագրում գրեթե չի եղել»:
Նախարարի խոսքերով, հրշեջի աշխատանքը շատ վտանգավոր է, իսկ վերջին հայտնի դեպքերը, երբ նաև զոհ գրանցվեց, ևս մեկ անգամ ապացուցեցին ասվածը:
Ցոլակյանը խոսեց նաև Կոտայքում դատավորներից մեկի կողմից հրշեջի աշխատանքը խոչընդոտելու մասին: Նախարարը մասնավորապես նշեց, որ հրշեջները 4 հոգով մեկնել են կանչի, դիմացից գնացող ավտոմեքենա է շարժվել, ազդանշանով ճանապարհ են ուզել, վերջինս փակել է ճանապարհը, հետո էլ զենք է պահել տղաների վրա. «Ես չգիտեի, թե նա ով է եղել: Երբ ինձ զեկուցեցին այդ մասին, ես ասացի, որ ոստիկանություն դիմեն, ոստիկանությունն էլ հիմա զբաղվում է դրանով»: