Քաղաքական գլխավոր 

Ես Արթուր Վանեցյանին չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար. Ցոլակյանը պարզաբանում է իր խոսքերը

Իզուր բաներ են դրանք: Չգիտեմ, թե ով է նստում, մատին նայում ու նման բաներ ասում: Էտ ես չեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ արձագանքելով խոսակցություններին, որ ինքը հավակնում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին:

«Չգիտեմ, թե ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարցրեցին՝ ես եմ արդյո՞ք երաշխավորել Արթուր Վանեցյանին: Ես ասացի՝ այո: Սակայն ես նրան չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, երաշխավորել եմ վաղուց, երբ նա ընդունվել է համակարգ: Տարօրինակ է, որ ամեն ինչ այլ կերպ ներկայացվեց»։

Նույն շարքից