Հասարակություն 

Նախարարին հենց ուղիղ եթերում զանգահարեցին ու զեկուցեցին խոշոր հրդեհի մասին

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, երբ խորհրդարանում ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը զրուցում էր լրագրողների հետ, նրան զանգահարեցին և զեկուցեցին հրդեհի մասին: Խոսակցությունից հայտնի դարձավ, որ դեպքի վայր է մեկնել 6 ավտոմեքենա:

Ավելի ուշ նախարարը լրագրողներին հայտնեց, որ Արգավանդում կահույքի արտադրամաս է հրդեհվել, մեքենաները գնացել են:

Նախարարը խոսքի վերջում նաև շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու խնդրեց չաղավաղել իր ասածները. «Գրեք այն, ինչ կա»:

Նույն շարքից