Գլխավոր Ռազմական 

Ձեռք են բերվելու միայն նոր ու արդիական զինատեսակներ. բյուջեն բավարար է, որ մենք բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքենք. Տոնոյան

analitik.am

Որպես Պաշտպանության նախարար՝ ես կցանկանայի, որ մեր բյուջեն կրկնապատկվեր ու եռապատկվեր, սակայն հաշվի առնելով մեր տնտեսական հնարավորությունները՝ այսօրվա բյուջեն բավարար է, որ մենք բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքենք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանը նշել է, որ նախորդ տարվա հետ համեմատած, բյուջեն քիչ չէ. «Բյուջեի կառուցվածքում եղել են որոշ նվազեցումներ մեր տրամադրած վարկային չափաբաժնի մեջ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը»:

Հարցին, թե ի վերջո երբ Հայաստան կգան Սու-երը նախարարը նշել է, որ դրանք ժամանելու են կամ դեկտեմբերին, կամ՝ հունվար-փետրվարին. «Ես այդ մասին արդեն ասել եմ»:

Նախարարն ասել է, որ այսօր ՀՀ ԶՈւ-երը ձեռք են բերում մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ. «Դա վերաբերում է և 2019 թվականին, և 2020 թվականին: Եվ պայմանագրային, և վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր ու արդիական զինատեսակներ: Ձեռք ենք բերելու տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք»:

Նույն շարքից