Ռազմական Քաղաքականություն 

Դավիթ Տոնոյանը՝ ռուսական ռազմաբազայի արդիականացման մասին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով ռուսական 102-րդ ռազմաբազայի արդիականացման մասին, հայտարարել է, որ այն արդիականացվում է և սպառազինության տեսանկյունից, և նյութատեխնիական ապահովման, և զինծառայողների կենցաղային պայմանների առումով. «Թվաքանակի, հողատարածքի ավելացումներ չեն լինելու: Ուղղակի ինչ-որ տարածք, որն այլևս չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ի տրամադրության տակ, իսկ դրա դիմաց մեկ այլ տարածք է տրամադրվում: Բայց այդ բոլոր տարածքները ՀՀ տարածք են, դա ուղղակի տրվում է օգտագործման համար»:

Զորամասերում նոր ճաշարանի մասով նախարարը նշել է, որ արդեն մոտավորապես հասել են 38-40 տոկոսի և պլանն այնպիսին է, որ 2020 թվականին պետք է ավարտել գործընթացն ու սկսել առաջնագծի ապահովումը»:

 

Նույն շարքից