Գլխավոր Ռազմական 

ՊՆ-ի համակարգում պարզ է, թե ինչ է կատարվել և ինչպես. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

analitik.am

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստ է ներկայանալ ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողով, եթե հրավիրեն. «Իհարկե պատրաստ եմ, որևիցե խնդիր չկա: Դեռևս չեն կանչել»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք հանձնաժողովի աշխատանքների արդյունքում անսպասելի բացահայտումներ լինեն, նախարարը պատասխանել է, որ չէր ուզենա որևիցե գնահատական տալ. «Չեմ կարող գնահատական տալ՝ սպասելի կլինի, թե՝ անսպասելի, բայց ՊՆ-ի համակարգում պարզ է, թե ինչ է կատարվել և ինչպես: Ես ընդհանրապես ակնկալում եմ, որ մի հատ այդպիսի հանձնաժողով էլ մյուս կողմում լինի»:

Հարցին, թե ինչ է պարզ, նախարար Տոնոյանը նշել է, որ բոլոր ասեկոսեները և բանսարկությունները, որոնք գոյություն ունեն, կփարատվեն. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կպարզի հանձնաժողովը, սակայն ես դրական արդյունք եմ ակնկալում, ինչը վերջ կտա բոլոր խոսակցություններին»:

Տոնոյանի խոսքերով, իրենց համար ամեն ինչ պարզ է, սպասում են, որ հանրության համար պարզ լինի, ինչին կօգնի հանձնաժողովի աշխատանքը. «Կարելի է այդպես գնահատել»:

Հարցին, թե ինչն է իր համար ի վերջո պարզ, Տոնոյանն ասել է. «Ինձ համար պարզ է, որ դա եղել է դավադիր գործողություններ հակառակորդի կողմից: Հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են, մենք դրա մասին քաջատեղյակ ենք: Չկա դավադիր պայմանավորվածություն»:

Նախարարի խոսքերով, կան ներգերատեսչական խնդիրներ, որոնք լուծվում են և կան դրանց հանրայնացման հարցերը. «Ներգերատեսչական խնդիրները լուծվում են հույժ գաղտնի պայմաններում: Հանրայնացման խնդիր չի եղել: Այսօր հանրայնացվում է, և ես կարծում եմ, որ ժամանակ անց հնարավոր է դա ու օգտակար կլինի»:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ իր պատասխանատվության հարցն էլ առաջանա, Տոնոյանը նշել է, որ ինքը եղել է նախարարի առաջին տեղակալ և եթե իր գործունեության մեջ որևէ խնդիր առաջանա, ինքը քննարկման խնդիր չի տեսնում:

Նույն շարքից