Տեսանյութեր Հասարակություն 

Պատգամավորը սպառնացել է կտրել անցորդի գլուխը /Տեսանյութ/

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան սպառնացել է կտրել անծանոթ անցորդի գլուխը՝ ջիպերի և անվտանգության մասին հարցի համար: Դեպքի մասին տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրագրող Դենիս Կազանսկին, փոխանցում է Լենտան։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուկրաինացի քաղաքական գործիչը, պահակախմբի ուղեկցությամբ, գնում դեպի ավտոմեքենան: Անհայտ անցորդը մոտենում է նրան և հարցնում արդյո՞ք նա այդկերպ թաքնվում է ժողովրդից, որից հետո պատգամավորը պատասխանում է․ «Դու հիմա՞ր ես։ Ես հիմա քո գլուխը կկտրեմ»:

Տեսանյութի վերնագրում լրագրողը նշել է, որ քաղաքակիրթ երկրում պատմությունը կավարտվեր պատգամավորի լիազորությունների դադարեցմամբ և իր խմբակցության քաղաքական փլուզմամբ․ «Սակայն ոչ մեզ մոտ ... ուկրաինացիները ոչ միայն կդիմանան ամեն ինչին, այլև կքվեարկեն»,-գրել է լրագրողը:

Նույն շարքից