Եղել է որոշ կարճաժամկետ լարվածություն, հարցը լուծված է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով սահմանային իրավիճակի մասին:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի թեզի մասին, որ ԼՂ հակամարտության որևիցե կարգավորում պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար՝ նախարար Տոնոյանը նշել է, որ ինքը համաձայն է վարչապետի հետ. «Եթե այլ տարբերակ լինի, եթե որևէ կողմի համար ընդունելի չլինի, լարվածությունը կշարունակվի, կլինի նաև ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Այլ տարբերակ չկա»:
Տոնոյանը կարծում է, որ այսպիսի տարբերակ կա, որ լուծումն ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար:
Նախարարի խոսքերով, հակամարտության կարգավորման ուղղութամբ շատ պրոֆեսիոնալ ձևով բանակցություններ են իրականացվում. «Մեր դիվանագիտական ծառայությունն ու ԱԳ նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են»:
Խոսելով ԱԳ նախարարի հայտնի հարցազրույցի մասին՝ Տոնոյանը նշել է, որ այն միտված է եղել արտաքին աշխարհին, ոչ թե ներքին: