Հայաստան Քաղաքական 

Սեյրան Օհանյանը Դավիթ Տոնոյանի համար պետականամետ գործիչ է

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է պահպանվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ այն հեռախոսային ձևաչափով է:

Հարցին, թե կա արդյո՞ք սահմանին լարվածության միտում, նախարարը նշել է, որ ցանկացած միտում չեզոքացվելու է:

Դավիթ Տոնոյանը նաև հայտնել է, որ այցելել է Վայոց ձորում ծեծի ենթարկվելուց հետո կոմայի մեջ հայտնված սպային, սակայն չի հանրայնացրել դա:

Խոսելով բանակում մահվան դեպքերի մասին՝ Տոնոյանը նշել է, որ շատ են ցավում դրա համար: Նրա խոսքերով, պաշտոնյաներից ամենածանր հարվածը հենց Պաշտպանության նախարարին է բաժին հասնում, իսկ յուրաքանչյուր դեմքով քրեական գործեր են հարուցվում, կատարվում է քննություն:

Պաշտպանության նախարարը զերծ է մնացել մեկնաբանություններ տալ Մարտի 1-ի դատավարության մասին՝ հայտարարելով, որ որպես պաշտոնյա դրա իրավունքը չունի, երբ պաշտոնյան չլինի, կհայտնի իր անձնական կարծիքը:

Ամեն դեպքում Տոնոյանը չի ուզում հավատալ նրան, որ մասնավորապես Սեյրան Օհանյանը կարող է անել քայլեր, որոնք չեն բխի պետության շահերից. «Սեյրան Օհանյանն ինձ համար պետականամետ է»

Նույն շարքից