Ռուսաստանի քննչական կոմիտեն սպանության և բռնաբարության մեղադրանքով ձերբակալել է երեք դեռահասի: Այս մասին հայտնում են գերատեսչության կայքում։
Հետաքննության համաձայն, 2019 թվականի հոկտեմբերի 27-ին երկու 16-ամյա և մեկ 15-ամյա դեռահաս ներխուժել են Կիրինսկու շրջանի առանձնատներից մեկը: Վերջիններս սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել կնոջ նկատմամբ և ծեծի ենթարկել 40-ամյա տղամարդու, որը հետագայում մահացել է ստացած վնասվածքներից:
Հանցագործության մասնակիցների ինքնությունը հաստատվել է նույն օրը։ Նոյեմբերի 2-ին, դատարանը նրանց համար ընտրել է խափանման միջոց ՝ երկու մեղադրյալ կալանավորվել է, մյուսն ուղարկվել տնային կալանքի: Նրանց մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 111-րդ և 132-րդ հոդվածներով։