Հասարակություն 

Արքայազն Չարլզը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Վերջինիս բարեգործական հիմնադրամում պահվող Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի և Սալվադոր Դալիի կտավները հնարավոր է, կեղծ են: Այս մասին գրում է DailyMail-ը՝ հղում անելով ամերիկացի արվեստագետ Թոնի Թետրոյին:

Կտավների արժեքը կազմում է ավելի քան 135 միլիոն դոլար: Նշվում է, որ երեք նկարները հայտնվել են 17 արվեստի գործերի ցանկում, որոնք արքայազնի հիմնադրամին է փոխանցել սնանկ գործարար Ջեյմս Ստանտը: Թետրոյի խոսքերով, գործարարն իր հաճախորդն է եղել և գիտեր, որ ձեռք է բերում որակյալ օրինակ:

Բարեգործական հիմնադրամում նշել են, որ աշխատանքներն այլևս հրապարակայնորեն չեն ցուցադրվել կազմակերպության կենտրոնակայանում․ «Ցավալի է, որ կասկածի տակ է դրվել այս կտավների իսկությունը»,-ասել է հիմնադրամի ներկայացուցիչը։

Նույն շարքից