Հասարակություն 

Հրդեհ է բռնկվել Ռուսաստանի մզկիթներից մեկում

Ուֆայում Խամզա-Խաջի մզկիթի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:

Հրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի ուշ երեկոյան: Այն տարածվել է 15 քմ տարածքի մակերեսով, որից հետո մարվել է: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 22 մարդ և վեց մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ:

Նույն շարքից