Հայաստան Քաղաքական 

Դավիթ Անանյանը ՊԵԿ հայտնի աշխատակցին փոխհատուցելու անհրաժեշտություն չի տեսնում

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դրոշի պատմությունից հետո հայտնի դարձած ՊԵԿ աշխատողը կրկին վարչապետի որոշմամբ ընդունվեց աշխատանքի:

Լրագրողների հետ զրույցում այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ տվյալ աշխատակցի մասով վարչապետի ասածն ընդունել է որպես հորդոր. «Տվյալ անձն արձագանքել է վարչապետի հորդորին: Թեմայի վերաբերյալ ես ու վարչապետը քննարկում ենք ունեցել, ես իմ կարծիքն եմ հայտնել ինչից հետո վարչապետը ֆեյսբուքյան գրառում է արել և անձը, ընդունելով մեր հրավերը, եկել ու աշխատանքի է անցել կոմիտեում»:

Հարցին՝ փոխհատուցվել է արդյո՞ք վնասը, եթե հաշվի առնենք, որ վերջինս այս ընթացքում չի աշխատել, ՊԵԿ նախագահը նշել է, որ որևէ վնասի մասին խոսք լինել չի կարող. «Ի՞նչ վնաս, անձը դիմում է ներկայացրել ու ազատվել է, դիմում է ներկայացրել ու ընդունվել համարժեք աշխատանքի»:

Նույն շարքից