Վիտեբսկի բնակիչները «գրոհել են» առևտրի կենտրոնը, որտեղ առաջին անգամ բացվել է KFC արագ սննդի կետ։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Rise» Telegram-ի ալիքը։
Կադրերում երևում է, թե ինչպես է հաստատության դռները բացվելուն պես ամբոխը ներս մտնում, իսկ ոմանք նույնիսկ ընկնում են: «Մրցավազքին» հիմնականում մասնակցել են երիտասարդները:
Ինչպես նշվում է, առաջին երեք հաճախորդին խոստացել են նվիրել 10 ռուբլիի սերտիֆիկատ, իսկ մնացած 300 հաճախորդները պետք է ստանային անվճար սնունդ։