Քաղաքական 

Ես արժանապատիվ աշխատավարձ եմ ստանում․ Դավիթ Անանյան

Արժանապատիվ եկամուտ ասվածը խիստ սուբյեկտիվ է, որովհետև ամեն մարդ ունի իր դատողությունները: Արժանապատիվ եկամուտն այն չափն է, որի պայմաններում միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձը կոռուպցիոն քայլերի չի գնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ մասնավորապես իր աշխատավարձն արժանապատիվ է:

ՊԵԿ նախագահի խոսքերով, 68 հազար դրամ աշխատավարձն արժանապատիվ աշխատավարձ չէ:

Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է որպես նվազագույն աշխատավարձի շեմ վերցվել հենց 68 հազար դրամը, ՊԵԿ նախագահը նշել է, որ պետությունը ծախսեր կատարելիս նայում է իր հնարավորություններին. «Պետությունը դեռ չի էլ սահմանել 68 հազար դրամը, այդպիսի քննարկումներ կան, կա նաև օրինագիծ, իսկ այսօր գործում է 55 հազարը»:

Անանյանի խոսքերով, լավ օրից չէ, որ պետությունը որպես նվազագույն շեմ սահմանում է 68 հազար դրամը. «Պետք է տնտեսությունն այնպես զարգացնել, որ ինչ-որ փուլում կարողանանք խոսել արժանապատիվ աշխատավարձի մասին»:

ՊԵԿ նախագահի խոսքերով, վերոնշյալ նպատակի համար քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն. «Մենք ձգտել ենք ավելիին, բայց ունենք այն, ինչ՝ ունենք: Մենք ունեցել ենք բնական զարգացման հետագիծ, սակայն դա բավարար չէ»:

Նույն շարքից