Քաղաքական 

Պետական ծառայությունից հետո ես մի քանի անգամ ավելի շատ եմ վաստակելու. Ինչն է առաջ բրդում Դավիթ Անանյանին

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ 2020 թվականի համար իր ղեկավարած կառույցում պարգևատրումների ֆոնդն ավելանում է:

Պատասխանելով հարցին, թե չկա արդյո՞ք վախ, որ հասարակության կողմից կրկին քննադատություններ կլինեն՝ Անանյանը նշել է, որ ավելի շատ վախենում է մի բանից, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք՝ անկախ դրանից նա պետական ծառայող է, թե՝ ոչ. «Հասարակության հետ զրուցելու անհրաժեշտություն կա: Ես կարող եմ ասել, որ շատ դեպքերում կա մի շատ կարևոր բան, որը մեզ առաջ է բրդում, տանում դեպի զարգացում: Ես մինչև պետական ծառայող լինելն իմ այսօրվա վաստակից մի քանի անգամ ավելի մեծ եկամուտ եմ ունեցել, պետական ծառայությունից հետո ևս լինելու է այդպես»:

Նույն շարքից