Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուն խորհուրդ է տվել երկրի նախագահ Կերստի Կալյուլայդին հրաժարվել մայիսի 9-ին Մոսկվա այցից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Որոշումը պետք է կայացնի նախագահը, բայց ես շատ զգույշ կլինեի այս հարցում»,-ասել է նախարարը՝ պատասխանելով համապատսխան հարցին, թե ինչ խորհուրդ կտա նախագահին Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու վերաբերյալ:
Նա հստակեցրել է, որ ռուսական կողմից Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ տոնակատարությունների վերաբերյալ հրավեր դեռևս չի ստացվել: