Շվեյցարական հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել Կրիշտիանո Ռոնալդուի նախկին վարսավիրին: Այս մասին հայտնում է Observador-ը:
Պարբերականը գրում է, որ 40-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ուրբաթ օրը: Դիակի վրա դանակի հարվածներ են հայտնաբերվել, սենյակում արյան հետքեր են եղել: Հայտնվում է, որ սենյակում ալկոհոլի ուժեղ հոտ է զգացվել:
Արդեն նոյեմբերի 3-ին ոստիկանությունը 39-ամյա բրազիլացու են ձերբակալել սպանության կասկածանքով: Սպանության շարժառիթների մասին տեղեկություններ չեն հայտնվում: