Ավտոմայրուղիների անվտանգության հարցերով ամերիկյան ինստիտուտը փորձարկել է 16 ավտոմեքենայի նոր մոդել՝ հետիոտների անվտանգությունը ստուգելու համար։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Պարզվել է, որ հետիոտնային անցումներում վրաերթի դեպքերը լավագույնս կանխվել են Audi A4-ի, BMW 3-ի, Mercedes-Benz C-Class-ի, Nissan Maxima-ի, Subaru Outback-ի և Volvo S60-ի միջոցով։ Գերազանց արդյունքներ են ցույց տվել BMW 3-ը, Honda Accord-ը, Lexus ES 350-ը, Mazda 6-ը, Nissan Altima-ն, Tesla Model 3-ը, Toyota Camry-ն, Chevrolet Malibu-ն և Mercedes-Benz C-ն։
Թեստի արդյունքում ամենացածր ցուցանիշը ցույց է տվել Ford Fusion-ը, Hyundai Sonata-ը և Kia Optima-ը։