Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տարօրինակ է համարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Բելառուսին ներքաշել են այլ պատերազմներ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Մեդվեդևի խոսքերով 1812 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մարդիկ պաշտպանել են իրենց հողը զավթիչներից։ Նա կոչ է արել ստվեր չգցել նախնիների սխրագործության վրա, որոնք ապրում են ժամանակակից Ռուսաստանի և Բելառուսի տարածքում։
«Մեր հայրերն ու պապերը պաշտպանել են իրենց հողը։ Դա մասնակցություն չէ այլ մարդկանց պատերազմներին»,-ասել է Մեդվեդևը։
Ավելի վաղ, ղազախական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսցիներն ու ղազախները, իբր, ստիպված են եղել մասնակցել այլ մարդկանց պատերազմներին։