Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը ԲՀԿ-ին մեղադրեց սատանայի հետ գործարք կնքելու մեջ, իսկ ՀՅԴ-ին զգուշացրեց

Եթե ես սատանայապաշտ լինեի, միանշանակ իրենց կողքին կլինեի, որովհետև անցած տասնամյակների ընթացքում նրանք մի քանի անգամ սատանայի հետ գործարքի են գնացել: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարություններին, ով լրագրողի ներկայացմամբ Հարությունյանին սատանայապաշտության մեջ է մեղադրել:

Հարցին՝ դիմելու է արդյո՞ք ինքը ԱԺ-ին Պետրոսյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար, Հարությունյանը նշել է, որ իր իրավաբանները, գործընկերները հարցը քննարկում են. «Խորհրդարանի մեր գործընկերների հետ հարցը դեռ չեմ քննարկել, բայց անպայման կանեմ»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի մեղադրանքներին, Հարությունյանի խոսքերով՝ ով-ով, բայց Դաշնակցությունն ու դաշնակներն իրավունք չունեն խոսել այդ մասին. «Ես նկատի ունեմ տեղի դաշնակների հետ, իսկ արտասահմանում դաշնակցականների հետ շատ արդյունավետ քննարկում ենք»:

Այսօր ՀՅԴ-ից պահանջել են, որ Հարությունյանը մինչև հինգշաբթի հրաժարական ներկայացնի: Սրանով պայմանավորված՝ նախարարը որոշել է այսուհետ ամեն անգամ ցույց տալ, թե ինչպես են դաշնակցական նախարարն ու կուսակցությունն ավերել կրթությունը. «Ես եմ նրանց դիմաց ժամկետներ դնելու»:

Նույն շարքից