Հայաստան 

Շարմազանովը ծաղրեց Փոստանջյանին

analitik.am

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կոչ արեց միասնական օրակարգ ձևավորել սեփական խմբակցությունում: Ազգային ժ-ողովում հայտարարությունների ժամին Զարուհի Փոստանջյանը կոչ արեց բոլորին դեկտեմբերի 5-ին լինել Ազատության հրապարակում՝ ընդգծելով, որ ժողովուրդը և քաղաքական ուժերը պետք է ձևավորեն միասնական օրակարգ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ ինչպես ազատվել ՀՀԿ-ից:


Փոստանջյանի հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Նախևառաջ ձեր խմբակցությունում միասնական օրակարգ ձևավերեք»,- արձագանքեց Շարմազանովը:

Նույն շարքից