Հասարակություն 

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենը դեռևս Ռուբեն Խաչատրյանն է

Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատման դիմումը դեռևս ստորագրված չէ: Այս մասին Analitik.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանը:

Ըստ նրա, Կենդանաբանական այգու տնօրենի աշխատանքից ազատման դիմումը քաղաքապետ Հայկ Մարությանը կստորագրի, երբ վերադառնա արձակուրդից:

Հիշեցնենք, որ օրերս Կենդանաբանական այգում, ըստ պաշտոնական հաղորդագրության, շները հոշոտ ել են 3 կենգուրու և 3 մուֆլոն, որին հետևեց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Հավելենք նաև, որ 2013 թվականից հետո, երբ նա դարձել է Կենդանաբանական այգու տնօրեն, այգու կենդանական աշխարհը պակասել է 70 տեսակով:

Նույն շարքից