Հայաստան 

Քաղաքական աշունն այդպես էլ չթեժացավ. Շարմազանով

analitik.am

Հայաստանի իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ»,-  նշեց Շարմազանովը:


ԱԺ փոխնախագահը նաև նկատեց, որ ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: «Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ` անհարկի աղմկում»,- ընդգծեց նա:

Նույն շարքից