Տեսանյութեր Հասարակություն 

100 հազար բառ՝ մի քանի րոպեում. Ինչպես են Չինաստանում երեխաներին սովորեցնում կարդալ հատուկ տեխնիկայով /տեսանյութ/

Չինաստանի Ցզանյսու նահանգի Յանչենգ քաղաքում գտնվող ուսումնական կենտրոնում դասավանդվում է «Քվանտային արագ ընթերցման» տեխնիկա: Միջազգային հանրությունն այս մասին իմացել է այն բանից հետո, երբ վերջերս համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երեխաները գրքերը «կարդում են» այս տեխնիկայի օգնությամբ: Այս մասին հայտնում է Life-ը։

Պեկինի «Սինչժիտուն Ցիգուան» կրթական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են քվանտային ընթերցանության տեխնիկայի հետ ցանկացած կապը։

Weibo կայքում տեղադրված գովազդային պաստառները վկայում են այն մասին, որ դասընթացը նախատեսված է 10-16 տարեկան երեխաների համար։ Կազմակերպիչները խոստացել են, որ աշակերտները կկարողանան մի քանի րոպեում կարդալ 100 000 հազար բառ և նույնիսկ հիշել դրանք։

Նույն շարքից