Տեսանյութեր Հասարակություն 

Մեկին կլկլոց է դուր գալիս, մյուսին՝ այլ բան. Ալեն Սիմոնյանն աղմուկ բարձրացրած ներկայացման մեջ վատ բան չի տեսնում

«Իմ քայլը» խմբակցության նիստը քիչ առաջ ավարտվեց: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հետ զրուցեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով նշեց, որ լրագրողները, ինչի մասին ցանկացել են, հարցեր են հնչեցրել, եղել են պատասխաններ:

Սահմանադրական դատարանի վերաբերյալ ընդհանուր խոսել են, սակայն կոնկրետ որևէ բան չի ասվել:

Կոնկրետ որոշումներ դեռ չկան նաև ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոնում նշանակումների մասով:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Սիմոնյանը չի հասկանում, թե ինչու պետք է վերջինս ազատվի պաշտոնից:

Խոսելով մետրոյի մոտ կայացած հայտնի ներկայացման մասին՝ Սիմոնյանը նշեց, որ առաջ գնալ հնարավոր չի լինի, եթե ինչ-որ մարդիկ որոշեն, թե որ ներկայացումն է լավը կամ վատ ու ըստ դրա ինչ-որ բաներ պահանջեն. «Մեկին կլկլոց է դուր գալիս, դա թուրքական, արաբական չի համարում, երգերը դնում է իր պատին, երգիչների հետ նկարվում ու գրում է «Իմ ախպերս» դա նորմա՞լ է, սա նորմալ չէ՞: Մենք պետք է որոշենք, թե ում համար որ ներկայացո՞ւմն է նորմալ:

Ժողովուրդ ավելի կարևոր թեմաներ կան, քան այն, որ բոլորն ուզում են շրջանառության մեջ գցել: ՀՀ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին կա, այն բարոյականության արժեքներով, որը հարիր է գրեթե բոլոր հայերին: Մեզ ասում են աթեիստ, սատանայապաշտ, ինչ ասես՝ ասում են, մի օր էլ կարող են ասել, որ …չգիտեմ: Թող վերջացնեն նման բաները, քանի որ այդ ամենը հաջողություն չի ուևնենալու»:

Սիմոնյանի խոսքերով, ՀՀ քաղաքացին գիտի, որ մարդկանց փող են տալիս իրենց վարկաբեկելու համար, սակայն դա հաջողությամբ չի ավարտվի:

ԱԺ փոխխոսնակը կոչ է անում վերջ տալ մեկը մյուսի փոխարեն որոշումներ կայացնելուն. «Հայաստանն ազատ երկիր է, ունի իր ավանդական արժեքները, որոնք պահելու է: Սակայն որևիցե մեկն իրավունք չունի բռնանալու մարդկանց ցանկությունների, ճաշակի վրա»:

Նույն շարքից