«Իմ քայլը» խմբակցության նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկել են նաև Հանրային խորհրդի հարցը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե ինքը մնացել է իր կարծիքին, որ ՀԽ-ն անիմաստ կառույց է:
Վարչապետը վերոնշյալի մասով ասել է իր կարծիքը, որը Սիմոնյանը ճիշտ չի համարել հնչեցնել:
Որևէ որոշում չի կայացվել, ուղղակի շփում է եղել վարչապետի ու պատգամավորների միջև. «Սենյակը, որից ես դուրս եմ եկել, որոշումներ կայացնելու համար չէ, այնտեղ շփում է տեղի ունենում պատգամավորների հետ»:
Ալեն Սիմոնյանը Կադաստրի կոմիտեի հետ կապված հարց չի լսել:
Հանդիպմանը հարց եղել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի մասին:
Ողջի գետի մասով հարց Սիմոնյանը չի լսել: