Ալեն ջան այո, Դու շատ ճիշտ ես՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա է ուժեղ մարդ, ով քեզ whatsup-ով գրեց՝ վեր կաց և հայտարարի՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա քեզ հանձնարարեց, որովհետև այլոք վախենում են, որ նման տափակ մտքեր հայտնելու համար վաղը կոտլետ են դառնալու, իսկ Դու չես վախենում, որովհետև քեզ հետ վաղը մյուս օր ոչինչ չի պատահելու:
Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Քաջն ու անվախը քեզ whatsup-ով հրահանգավորողն է, որ իր ազգուտակի հետ միասին 1992-ին Շուշին էր գրոհում...
Քեզ թելադրողն է անվախը, որ 1994-ին թշնամուն զինադադարն էր պարտադրում...
Այո, հենց նա է անվախը, որ 2016-ին պատերազմի ավարտից 3 շաբաթ անց առաջնագծից 17կմ հեռավորության վրա խրամատ էր փորում, որ հետո ռեմբո ու կոմանդոս ներկայանար:
Այո Ալեն, նա է անվախը, որ 2008-ի մարտի 1-ին 10 մարդու մահվան բերան տարավ ու ինքը չքվեց, մազ անգամ չպակասեց գլխից:
Այո Ալեն, նա է անվախը, որ իր ժողովրդի մեջ հարյուրավոր թիկնապահներով է շրջում, կնոջն ու երեխաներին էլ միասին 15 հոգի թիկնապահ է կցել:
Եվ, ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է, Ատելության կուսակցությունն է քաջն ու անվախը:
Վկա՝ ձեր անսեռ ու անհայրենիք փերֆորմանսները:
Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Ամեն օր խոսա այդ մասին, ամեն օր կրկնի, ամեն օր հիշացրա այդ մասին: Դու հերոս ես:
Հատուկ հետգրություն
Ատելության կուսակցությունից ծանոթներս արդարացի հարց են ուղղում՝ ինչու՞ ուրիշները կոտլետ կդառնան, իսկ Ալենի հետ ոչինչ չի պատահի: Ասեմ. որովհետև Ալենը կարևոր է մի մարդու համար, ով միանձնյա ավելի շատ բան է արել և անում մեր երկրի համար, քան թոկից փախածներից բաղկացած ողջ Ատելության կուսակցությունը միասին վերցրած: Ահա թե ինչու Ալենի հետ ոչինչ չի պատահի:
Միհրան Հակոբյան